Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինչպե՞ս են նոր շինությունների վերաբերյալ կադաստրում փաստաթղթերը տրամադրվելու»,- Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր չունեն նույնականացման քարտեր, մեյլեր:
Ի պատասխան՝ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ շղթան ապահովում են բոլոր սեգմենտների համար. «Իքս ժամանակից հետո կադաստրի գրասենյակ այցելելու կարիք այլևս չի լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































