Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ և պատրաստ է պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք սպասում ենք, որ նախաձեռնողները մեզ կտրամադրեն իրենց գաղափարները:
Որպես նման նախաձեռնող կարող է հանդես գալ, օրինակ, ռեյտինգային գործակալությունը, որը ցանկանում Է ընդլայնվել և դառնալ Եվրասիական ռեյտինգային գործակալություն, կամ դա կարող է լինել տարբեր երկրների գոյություն ունեցող ռեյտինգային գործակալությունների միավորում»,- ասել է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի ռեյտինգային գործակալությունների փոխադարձ ճանաչման կամ միասնական գործակալության ստեղծման հնարավորությանը վերաբերող հարցին: «Բայց ամենագլխավորն այստեղ այն է, որ այդ հետաքրքրությունը դրսևորի բիզնեսը: Այստեղ անձամբ ինձ համար գերակա է, որ այդ նախաձեռնությունը բխեր նրանից: Եթե հայտնվեն ռեյտինգային գործակալություններ, որոնք համաձայնության կգան միմյանց միջև և կհայտարարեն, որ իրենք պատրաստ են նման ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի տարածքում, ապա մենք կպաշտպանենք նրանց»,- հավելել է Սարգսյանը, նշելով, որ առայժմ հանձնաժողովը նման դիմումներ չի ստացել: