Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է անչափահաս Հարություն Հարությունյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 16-ամյա Հարությունը իր անչափահաս հորեղբորորդու՝ Մայիսի, ինչպես նաև Դավիթի ու համագյուղացի Տիգրանի հետ վերջինիս «Օպել Վեկտրա» մեքենայով մեկնել է մարզի Շահումյան գյուղում գտնվող եկեղեցու մոտ՝ այգեշատցի Իշխանի կողմից իր համադասարանցի աղջկան «Օդնոկլասնիկի» կայքով անհանգստացնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու:
Մեքենայից իջնելով ու Իշխանի հետ վիճաբանելով՝ Հարությունը դանակով հարվածել է Իշխանի կողմից վիճաբանությանը մասնակցող Վոլոդյայի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Հարություն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Անչափահասի խափանման միջոցը գրավն է:








































