Տնտեսական հեղափոխությունը վաղուց է սկսվել, հիմա թափ է հավաքում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Տնտեսական հեղափոխության արդյունք չէ՞ արդյոք այն, որ հիվանդանոցային բուժումը մինչև 18 տարեկան բոլոր քաղաքացիների դառնում է անվճար և կառավարությունը այդ նպատակն իրականացնելու համար տարեկան 12 միլիարդ է հատկացնում առողջապահության նախարարությանը։ Սա տնտեսական հեղափոխությո՞ւն է, թե ոչ»,-հավելեց նա։