Միացյալ Նահանգները մինչև վերջի կհետևի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին։ Նման հայտարարություն է արել Պենտագոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Էսպերը՝ հաղորդում է interfax-ը:
Նրա խոսքով՝ քանի դեռ համաձայնագիրը ուժի մեջ է, ԱՄՆ-ը կհետևի դրան: Էսպերը նշել է, որ դրանից հետո իր երկիրը և դաշնակիցները «միասին կքայլեն դեպի ապագա» և կկարողանան հարմարվել փոխված իրողություններին:
Նախօրեին՝ հունիսի 26-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվի, քանի որ կա պայմանագիրը փրկելու հնարավորություն, քանի որ վերջնաժամկետը օգոստոսի 2-ն է:








































