Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ձևափոխել է իր նշանադրության մատանին, հաղորդում է Daily Mail-ը:
Արքայազն Հարին 2017 թ.-ի նոյեմբերին Մեգան Մարքլին երեք ադամանդներով մատանի է նվիրել: Սակայն վերջերս պապարացիները նկատել են, որ դքսուհու մատանուն, բացի հիմնական քարերից, մանր ադամանդների շերտ է հայտնվել:
Ոսկերչական զարդերի փորձագետ Արաբել Լեբրուսանը հաստատել է, որ մատանիների խումբը փոխվել է, և հիմա այն ավելի շատ նման է ամերիկյանին: Նրա խոսքերով, ադամանդների նուրբ շերտը նորաձևության նոր միտում է դարձել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը ավելի քան 3 միլիոն դոլար են ծախսել տան վերանորոգման համար:








































