ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ իրանական կողմի հետ հնարավոր պատերազմի հետ կապված։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է սենատոր Թիմ Քեյնը։
Նշվում է, որ այդ փոփոխության սահմանումն ԱՄՆ-ին թույլ կտա խուսափել Մերձավոր Արևելքում «անպիտան» պատերազմում ներքաշվելուց։ Դրա ընդունման դեպքում Կոնգրեսն այդպիսի որոշում կկայացնի։
«Նախագահը չի կարող միակողմանի կարգով պատերազմ սկսել»,-գրել է Քեյնը։
Նա հավելել է, որ ամերիկացիները և զինվորականները կարող են հետևել այդ հարցի շուրջ քվեարկությանը։