«Ռոստուրիզմը» հաշվարկել է Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերատեսչության տվյալներով, ներկա դրությամբ Վրաստանում ռուսաստանցի 930 զբոսաշրջիկ կա:
Ինչպես նշվում է, նրանք հայրենիք կվերադառնան մինչև հուլիսի 8-ը:
Միևնույն ժամանակ, հունիսի 26-ի դրությամբ 570 ռուսաստանցի զբոսաշրջիկներ Վրաստանից վերադարձել են Ռուսաստան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը երաշխավորում է ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: