Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Մհերյանի սպանության շուրջ շահարկումները հետապնդում են Ալիկ Սարգսյանին

Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում վերջինիս հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից օրերս նախաքննական մարմնին տրամադրված տեսաերիզը իրավապահների կողմից ոչ մի արձագանք չի ստացել: «Ոչ մի նորություն չկա: Իրավապահները կարծես թե չեն ցանկանում ընթացք տալ այս գործին: Իմ փոխանցած տեսաձայնագրությունը նորություն չէր, դա մի 3 տարվա պատմություն ուներ, որի հիման վրա 70-80 տոկոսով կարելի էր գործը բացահայտել: Բա թե ինչի համար չեն ուզում ուշադրություն դարձնեն դրան, ընթացք տան գործին, այ դա չեմ հասկանում, պատճառը չեմ կարողանում գտնել»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Պ. Մհերյանը:

Հիշեցնենք, որ օրերս Պ. Մհերյանը խոսել էր մի տեսաերիզի մասին, որից, նրա խոսքով, պարզ է դառնում, որ իր որդու սպանությունը փորձում են կոտրել մեկ ուրիշի վրա: Այդ ձայնագրության մեջ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սպանությունը բարդել նախկինում մեկ այլ հանցագործության համար դատապարտված Գևորգ Իգիթյանի վրա: Ձայնագրության մեջ Իգիթյանն ասում է՝ «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ո՞ւր է, ի՞նչ ասեմ»:

Պ. Մհերյանի խոսքով` նմանատիպ ծանրակշիռ ապացույցների առկայության պարագայում գործը չբացահայտելը խոսում է այն մասին, որ այս գործում իսկապես ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ձեռնտու չէ այս բացահայտումը: «Չի կարող պատահել, որ այստեղ խառնված չլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Ոնց կարող ա պատահի: Նա չի ունեցել ոչ մի թշնամի, ոչ մեկին վատություն չէր արել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Պ. Մհերյանը մի քանի անգամ բաց տեքստով որդու սպանության մեջ մեղադրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Եվ այս անգամ էլ, բարձրաստիճան պաշտոնյա ասելով` նա քար է նետում հենց Սարգսյանի բոստանը, քանի որ Մհերյանի սպանությունից հետո Ալիկ Սարգսյանը կասկածներ էր հայտնել, որ սպանությունը կարող է կատարված լիներ Իգիթյանի կողմից, որովհետև նրանք նախկինում ինչ-ինչ չլուծված հաշիվներ էին ունեցել: Ալիկ Սարգսյանն անգամ վերջինիս իր աշխատասենյակ էր կանչել, զրուցել հետը:

Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ Ա. Սարգսյանն ասաց, որ այդ խոսակցությունները, կասկածները իր հետ կապելն անհեթեթություն է: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին և ո՛չ էլ առավել ևս տեղյակ է վերը նշված տեսաերիզից: «Ես չգիտեմ ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»,- ասաց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ քողարկված ակնարկները, թե ինքը որևէ մեկին ստիպել է սպանությունն իր վրա վերցնել, անհեթեթություն է:

Սարգսյանի խոսքով` ինքը եթե այսօր լծակներ ունենար, ապա ամեն ինչ կաներ, որ այդ գործը բացահայտվեր, որ կողմերը հանդարտվեին: «Բայց ես այսօր ոչինչ չեմ կարող անել, իմ ձեռքը գործը բացահայտելու լծակներ չկան այսօր, չգիտեմ ինչ անեմ այդ մարդկանց համար: Բայց ոստիկանությունում նոր խումբ է ստեղծվել գործի բացահայտման համար, թող դրան հետևի: Ինչ վերաբերում է ինձ, ապա իրենք մեղադրանքների սխալ օբյեկտ են ընտրել և անիմաստ ժամանակ են վատնում: Եթե ուզում են, որ այս գործը բացահայտվի, թող լուրջ գործով զբաղվեն: Եթե ինչ-որ բան ունեն ասելու, թող կոնկերտացնեն, թե չէ արդեն հոգնել եմ էս բամբասանքներից»,- հավելեց նախկին ոստիկանապետը:

Պետրոս Մհերյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ինքը շատ ապացույցներ ու շատ փաստարկներ ունի, բոլորն էլ ներկայացրել է, բայց այդ պարագայում իր համար շատ տարօրինակ է, որ իր այդ ապացույցներով, որոնք ինքն է հավաքել, ոչ թե իրավապահները, ոչինչ չի արվում: «Ես միշտ փաստերով եմ խոսում: Կգա ժամանակը, ասուլիս կհրավիրեմ, հերթով ամեն ինչի մասին կխոսեմ, կասեմ, բոլոր ապացույցները կդնեմ, ու թող մեկն ապացուցի, որ ես սխալ եմ ասում»:

Նշենք, որ երբ Գևորգ Կոստանյանը նոր էր նշանակվում գլխավոր դատախազ, Մհերյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բարձր է գնահատում Կոստանյանին և մեծ հույսեր ունի, որ նա կբացահայտի գործը: Կոստանյանն էլ նրան խոստացել էր, որ կբացահայտնի որդու սպանության գործը: Երեկ հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է Կոստանյանի հետ և արդյոք նա առաջվա պես տրամադրվա՞ծ է բացահայտել որդու սպանությունը: «Դե ինքը դեռ հանդիպում չի նշանակել, բայց դե հույսեր ունեմ: Կոստանյանը Աղվան Հովսեփյան չի, Կոստանյանը, իմ կարծիքով, սավսեմ ուրիշ մարդ ա: Իսկ էս ամեն ինչը, գործի կոծկումը եկել ա Աղվան Հովսեփյանի ժամանակահատվածից: Ինքն ամեն ինչից տեղյակ էր, ինքն ավելի լավ գիտեր ինչը ոնց ա եղել, ինչ ա եղել: Ու եթե ասեմ մատների արանքով էր նայում կամ չէր հասկանում, սուտ կլինի, քանի որ եթե չհասկանար, գլխավոր դատախազ չէր լինի»,-ասաց Մհերյանը:

Նա նաև ավելացրեց, որ առաջիկա օրերին մի շատ կարևոր հանդիպման է սպասում, դրանից շատ բան է կախված: Բայց դեռևս չի կարող ասել, թե ում հետ է հանդիպելու: «Կհանդիպեմ, ամեն բան պարզ կլինի, նոր դրանից հետո կխոսեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում