Ամերիկյան ռազմածովային ուժերի Kidd ականակիր նավը դադարեցրել է մասնակցությունը անհետացած մալայզիական Boeing 777-200-ի որոնման օպերացիային: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ամերիկացի զինվորականները համապատասխան որոշում են ընդունել որոնման գոտու ընդարձակման պատճառով: Նրանք նշում են, որ այդ դեպքում ավելի արդյունավետ կլինի ավիացիայի կիրառումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Չինաստանը սկսել է անհետացած ուղևորատար օդանավը փնտրել իր տարածքում:
239 մարդկանցով Boeing-ը ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը:









































