Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ «Առավոտ»-ը գրում է. «Երեկ, 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ում իրար են բախվել ԳԱԶ-3110 մակնիշի 01 ՏՕ 977 համարանիշի և «Նիսսան Տիեննա» մակնիշի 330 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ ճանապարհային ոստիկանները կմոտենային վթարված ավտոմեքենաներին, «Նիսսանի» միջից դուրս եկավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը, ում ցուցումով մեքենայի վրայից հապշտապ հանվեցին համարանիշները»:
«Գյանջումյանը չճանաչվելու համար կովբոյական գլխարկով փորձում էր «մասկիրովկա» լինել, ինչպես նաև խույս էր տալիս տեսախցիկից, ինչը նրան չհաջողվեց»,- հավելում է թերթը: