Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորԱնի Սամսոնյանը։
«ՍԴ ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է», – ասաց պատգամավորը։
Սամսոնյանը նաև նկատեց՝ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէ։