Sunday, 21 06 2026
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են

«ՀՀ-ի ու Վրաստանի բիզնես միջավայրերի միջև ոչ մի ընդհանրություն չկա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թիֆլիսահայ գործարար Սամվել Աղեկյանը:

– Պարոն Աղեկյան, երբվանի՞ց եք գործարարությամբ զբաղվում Վրաստանում:

– Ես ծնվել եմ Վրաստանում, Վրաստանի քաղաքացի եմ: Պարզապես Վրաստանում մինչև 2004թ.-ը չկային բարենպաստ պայմաններ գործարարության համար, ուստի ես, ապրելով Վրաստանում, իմ բիզնեսն ամբողջությամբ տեղափոխել էի Հայաստան: 90-ականների սկզբին մենք Վրաստանում շատ վատ տարիներ ենք ապրել, ազգայնամոլները բավականին լուրջ խոչընդոտ էին դարձել: Սկզբում վրացերեն չիմանալու համար հայերին բոլոր պաշտոններից հեռացնում էին, հետագայում ասում էին` բնակարան գնել-վաճառելու իրավունք չունեք և այլն: Պարզ է, որ այս պայմաններում ոչ մի հայ գործարար չի գա և գործարարությամբ զբաղվի այստեղ: Շևարդնաձեի ժամանակ ազգայնամոլական դրսևորումները այլևս չկային, բայց ինքնահոսի էր մատնված ամեն ինչ, խնամի-ծանոթ-բարեկամների ժամանակաշրջան էր, երկիրը մխրճված էր կաշառակերության մեջ: Վրաստանը մինչև այդ էլ էր իհարկե հայաթափվել, բայց այդ ժամանակ էլ արտահոսքը շարունակվեց:

– Ի՞նչ փոխվեց 2004թ.-ից հետո:

– Այսօրվա Վրաստանի և մինչև Սաակաշվիլիի իշխանության գալը եղած Վրաստանի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: 2004թ.-ից ես սկսեցի Վրաստանում ևս գործարարությամբ զբաղվել, և այսօր մենք գործունեություն ենք ծավալում և Ախալցխայում, և Քութայիսիում, և Թիֆլիսում և Հայաստանում: Պետք է նշեմ, սակայն, որ հիմնականում Վրաստանում եմ ներդրումներ իրականացնում: Զբաղվում ենք դուռ-պատուհաններ արտադրողներին հաստոցներ և հումք մատակարարելով: Ես ծանոթ եմ Սաակաշվիլիի թիմի մարդկանց մտածելակերպին, գիտեմ, որ նրանք եվրոպական դեմոկրատական արժեքներով են առաջնորդվում: Այն ժամանակ էլ ասում էին` մի քիչ համբերել է պետք, և ամեն ինչ լավ կլինի: Եվ օր օրի մենք տեսանք այդ փոփոխությունները: Այստեղ կարևորը ոչ թե ազգային պատկանելությունն է, այլ քաղաքացիությունը, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներն էլ իրենց բավականին հարմար են զգում: Վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանում օր օրի գործարարության համար պայմանները լավանում են: Անձամբ ես Հայաստանում լինում եմ հիմնականում հարկային մարմինների ստուգումների ժամանակ:

– Փաստորեն, այսօր Դուք որոշ չափով շարունակում եք գործարարությամբ զբաղվել նաև Հայաստանում: Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանի և Վրաստանի գործարարության միջավայրերի, մասնավորապես հարկային դաշտերի միջև:

– Ավելի ճիշտ կլինի հարցնել` ոչ թե ի՞նչ տարբերություններ կան, այլ թե ի՞նչ ընդհանրություններ կան: Ընդհանուր գրեթե ոչինչ չկա, սարերի ու ձորերի տարբերություն է: Այստեղ եթե փորձես անգամ ինչ-որ մեկին սովորական «մաղարիչ» անել հարկային կամ մաքսային ծառայություններում, պարզապես չես կարող, ոչ մեկին չես գտնի: Այս սկզբունքով են նաև աշխատում բոլոր պետական մարմինները: Ժողովուրդն էլ հիմնականում շփվում է ճանապարհային ոստիկանության հետ, և չկա մեկը, որ կարողանա ասել, թե կաշառք է տվել այս կամ այն ոստիկանին: Իհարկե եղել են դեպքեր, երբ օրենքը դիտավորյալ կոպիտ խախտող գործարարներին շատ խիստ են պատժել: Եվ այս տեսակետից կարող եմ ասել, որ Հայաստանում օրենքները բարենպաստ չեն գործարարի համար, շատ տարընթերցումների տեղիք են տալիս և այլն: Ինքնըստինքյան ստացվում է այնպես, որ որքան էլ ցանկանաս օրենքները չխախտել Հայաստանում, պարտավոր ես դրանք խախտել, կաշառք տալ, որպեսզի կարողանաս գոյատևել:

Զրուցեց` Հրայր Մանուկյանը
Թբիլիսի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում