Ֆուտբոլի Հայաստանի նոր չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին է միացել ֆուտբոլիստ Նիդերլանդներից:
Ակումբին է միացել 31-ամյա հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը:
Հանդես է եկել հոլանդական «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ: