«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 26-ի հյուրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հանգամանքին և նշեց.«Քանի որ գործը իրավական գործընթացի մեջ է՝ չէի ուզենա որևէ մեկնաբանություն անել, զերծ կմնայի քաղաքական որևէ գնահատական հնչեցնելուց»։
Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց.««Բարգավաճ Հայաստանը» ունի հետևյալ սկզբունքը՝ այն ամենն ինչ կատարվում է օրենքով և գտնվում է իրավական տիրույթում՝ մենք փորձում ենք զերծ մնալ քաղաքական գնահատականներից։ Երբ իրավական գործընթացները ավարտվեն՝ մենք գուցե դիրքորոշում հայտնենք»։
Շաքե Իսայանն անդրադարձավ նաև իրենց և իշխանությունների հարաբերություններին և նշեց, որ կաշկանդված չէ բարձրաձայնել ամենատարբեր խնդիրներրը.«Պետք է վեր կանգնենք ավելի ընդդիմադիր լինելու երևույթից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում