Tuesday, 30 06 2026
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

Դալմայի այգիներում բռնկված հրդեհի «դասը» ՀԷՑ-ին և բնակիչներին

Հունիսի 22-ին Երևանի Իսակովի պողոտային հարող հատվածում` Դալմայի այգիներում, բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի կարճ միացման արդյունքում բռնկված խոշոր հրդեհը, որի արդյունքում զգալիորեն վնասվել են խաղողի և այլ պտղատու այգիներ, իր մեջ որոշակի դասեր պետք է պարունակի թե ոլորտի պատասխանատուների, թե տնտեսվարողների և թե բնակչության համար:

Հայաստանում էլեկտրական ցանցերի համար հատկացվող անվտանգության գոտիների պահպանումն այսօր կարևորագույն խնդիր է, որին մենք այսօր, ավաղ, շատ քիչ ուշադրություն ենք դարձնում: Մինչդեռ աշխարհում արդեն վաղուց հասկացել են, որ օդային էլեկտրահաղորդման գծերի համար նախատեսված օտարման կամ անվտանգության գոտին ոչ մի դեպքում չի կարող պայմանական բնույթ կրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ օդային էլեկտրահաղորդման գծերից, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայաններից ոչ հեռու բնակղով մարդկանց մոտ կարող են նյարդային, սրտանոթային, նեյրոհորմոնալ և էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ փոփոխություններ ախտորոշվել: Վտանգվում են մարդու իմունային համակարգը, նյութափոխանակման պրոցեսները: Մի խոսքով, որքան հեռու է գտնվում բնակեցված կառույցը էլեկտրամագնիսական դաշտից, այնքան ավելի լավ: Բնականաբար, օտարման գոտին սահմանվում է ըստ օդային էլեկտրահողարդման գծերի լարման: Որքան բարձր է լարումը, այնքան ավելի հեռու պետք է անցկացվեն գծերը:

Բնականաբար, ամեն երկիր ունի իր որոշակի առանձնահատկությունները և տեխնիկական նորմատիվները: Սակայն ընդհանուր առմամբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, անթույլատրելի է որոշակի հզորությամբ գծերի անցկացումը, ասենք, ուսումնական կամ մանկական հաստատությունների տարածքով, ինչպես նաև անմիջապես շենքերի և կառույցների վրայով: Այս նորմատիվը գործում է նաև Հայաստանում: Սահմանված անվտանգության գոտիում՝ մինչև 1000 Վ լարման դեպքում, խստիվ արգելվում է շինարարական կամ կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, զբաղվել գյուղատնտեսությամբ կամ այգեգործությամբ: Նաև անթույլատրելի է նշված վայրում, ասենք, խաղահրապարակ կառուցել կամ այն որպես աղբանոց օգտագործել: Այս ամենը ռիսկոգեն է և կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների:

Հայաստանում տվյալ խնդիրը կարգավորվում է «Էլեկտրակայանների և ցանցերի շահագորմնան վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ հաստատելու մասին» կառավարության որոշմամբ, ինչպես նաև «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով»: Վերջինս 1000 Վ բարձր լարման էլեկտրական ցանցերի համար սահմանում է, որ մինչև 20 կՎ լարում ունեցող գծերի անվտանգության գոտին պետք է կազմի 10 մ, 300-500 կՎ-ի դեպքում՝ 30 մ:

Թերևս, գլխավոր խնդիրը, որի վրա անհրաժեշտ է կենտրոնանալ, կայանում է նրանում, որ այսօր Հայաստանում ոչ միշտ է հնարավոր լինում հետևել նշված նորմատիվներին՝ ելնելով այս կամ այն հողատարածքի սեփականության իրավունքից: Ժամանակին տարերայնորեն իրականացված հողատարածքների բաշխումն այսօր բերում է մի շարք հակասությունների էլեկտրացանցային տնտեսության և հողատարածքի սեփականատիրոջ միջև, ինչի հետևանքով անվտանգության նորմատիվների խախտումը շատ հաճախ անխուսափելի է: Անշուշտ, սա համալիր խնդիր է, և դրա լուծման ձևաչափը պետք է մշակվի միջգերատեսչական մակարդակով:

Մասնավորապես, անհրաժեշտ է սկսել մշտադիտարկման աշխատանքենրից՝ պարզելու անվտանգության գոտիների խախտումների ընդհանուր ծավալը, ինչից հետո անհրաժեշտ է այդ խախտումների դասակարգում ապահովել: Նման դիագնոստիկ աշխատանքը կարևոր է՝ հասկանալու համար համակարգի ընդհանուր պատկերը, ինչը թույլ կտա համալիր միջոցներ մշակել: Դասակարգումը, ըստ էության, պետք է իրականացվի հետևյալ տրամաբանությամբ. առաջին խմբի մեջ պետք է մտնեն այն անվտանգության գոտիները, որոնց խախտումը տեղի է ունեցել հողամասի սեփականատիրոջ շնորհիվ: Կարծում եմ, այս խումբն ամենամեծն է: Երկրորդ խմբի մեջ հարկ է ներառել այն անվտանգության գոտիները, որոնք խախտվել են համայնքային նշանակության հողամասերի վրա շինարարություն իրականացնելու հետևանքով, և, վերջապես, երրորդ խմբի մեջ պետք է ներառել այն գոտիները, որոնց խախտումը տեղի է ունեցել ի շնորհիվ տարածքային կառավարման (ասենք, քաղաքապետարանի) նշանակության հողամասում շինարարություն իրականացնելու: Սրանք տարբեր սեգմենտներ են, որոնց հետ աշխատանքը պետք է համակարգային բնույթ ունենա: Անկասկած, այդ աշխատանքը պետք է իրականացվի կառավարության համապատսախան մարմնի և ցանցերը շահագործող ընկերության համատեղ ուժերով, հակառակ դեպքում շահերի ակնհայտ բախման պայմաններում խնդիրը օդում կախված կմնա:

Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ,

քաղ.գ.թ., դոցենտ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում