Գազի արտահանումից մնացող թերթաքարե կուտակումները կարելի է օգտագործել միջուկային թափոնների ուտիլիզացման համար: Այս մասին ամերիկյան քիմիական հանրության ժողովի ժամանակ իրենց զեկույցում ներկայացրել են գիտնականները:
Գիտնականների խոսքերով, գազի արտահանումից հետո մնացած արհեստական ռեզերվուարները կարող են արդյունավետ և անվտանգ պահեստ դառնալ ռադիոակտիվ աղբի համար:
Դրա օգտին է խոսում հատկապես նրանց անջրաթափանց լինելը: Նմանատիպ նախագծեր են այժմ մշակվում Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում:











































