Վերջերս տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Քեյթ Բլանշեթը ոչ միայն ստացավ բաղձալի արձանիկը, այլև հանդես եկավ իր թանկարժեք կերպարով:
Դերասանուհին կրում էր Armani Prive ապրանքանիշի հոյակապ զգեստ` զարդարված Swarovski բյուրեղիկներով: Քեյթի զարդերը պատկանում էին Chopard ապրանքանիշին:
Daily Mail պարբերականը գրում է, որ դերասանուհու զգեստը` թանկարժեք զարդերի հետ մեկտեղ, 18.1 մլն դոլար է գնահատվում: Այդ թվին քիչ թե շատ մոտ էր Շարլիզ Սթոունը` իր 15 մլն դոլար արժողությամբ կերպարով:










































