Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Սենատոր Սանդերսն առաջարկել է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը. The Washington Post

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական և անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում է 1,6 տրլն դոլար: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել է The Washington Post թերթը:

Սանդերսի օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հավանության արժանանա, կվերաբերի ընդհանուր առմամբ մոտավորապես 45 մլն ամերիկացիների: Սենատորն առաջարկում է ուսանողների պարտքերը մարել ֆինանսական տրանզակցիաների վրա նոր հարկեր, մասնավորապես, բորսայական գործառնությունների վրա 0,5 տոկոսի և պարտատոմսերի վրա՝ 0,1 տոկոսի հարկեր սահմանելու հաշվին: Այդ ամենը սենատորն անվանել է «հարկեր Ուոլ-սթրիթի վրա»: Սանդերսն իր առաջարկության իրականացման դեպքում ակնկալում է ուսանողական պարտքերի խնդրին վերջ դնել կես տարվա ընթացքում: «Օրինագիծը ենթադրում է երկրում ուսանողական պարտքերի լիակատարր վերացում, ինչը թույլ կտա վերջ դնել անհեթեթ իրավիճակին, երբ մի ամբողջ սերունդ դատապարտված է պարտքեր վճարել իր ամբողջ կյանքի ընթացքում, թեև այս մարդկանց միակ «հանցանքն» այն է, որ նրանք ճիշտ են վարվել՝ ստացել են բարձրագույն կրթություն»,-թերթը մեջբերում է Սանդերսի խոսքը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, ուսանողական վարկերի գծով միագումար պարտքի ծավալն ԱՄՆ-ում 2003 թվականից ի վեր մեծացել է ավելի քան 350 տոկոսով՝ մինչև 1,6 տրլն դոլար, ինչը գերազանցում է երկրի քաղաքացիների` վարկային քարտերով, ավտովարկերով և բնակելի անշարժ գույքի գրավի դիմաց վարկերով պարտքի ընդհանուր գումարը: Իշխանությունների կանխատեսումներով՝ ամերիկացիների մոտավորապես 30 տոկոսը, որոնք վարկ են վերցրել կրթություն ստանալու համար, հազիվ թե կարողանան այն վճարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում