Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են. Տաթևիկ Հայրապետյանը` ԵԽԽՎ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունանակականության մասին.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունանակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով և որակվել են որպես ազատ և արդար նաև Եվրոպայի Խորհրդի կողմից:

Նշեմ, որ այդ ընտրություններից հետո կայացել են մի քանի ՏԻՄ ընտրություններ, և որոշ տեղերում հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները: Դուք կարող եք հարցնել՝ ինչու՞ եմ ես խոսում այդ փաստի մասին: Ի պատասխան կասեմ՝ որովհետև ավելի քան վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում բոլոր ընտրությունները հարցականի տակ են դրվել և վիճարկվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Եվ այսուհետ՝ հեղափոխությունից հետո անժխտելի փաստ է, որ բոլոր տեսակի ընտրությունները համարվում են ազատ և արդար թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից:

Ոչ միայն որպես իշխող դաշինքի պատգամավոր, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուրախ եմ շեշտել, որ 2018 թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ իշխող ուժն ու կառավարությունը ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխավորն են, անգամ եթե կա վտանգ չհաղթել այդ ընտրություններում: ՀՀ քաղաքացիները այսուհետ իրական իշխանություն են, և ընտրությունները աշխատող գործիք են քաղաքական դաշտի հանդեպ վերաբերմունք արտահայտելու համար:

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են: Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում, որտեղ բռնությունը մերժված է քաղաքացիների կողմից, իսկ ընտրությունը գլխավոր գործիքն է արտահայտելու գոհունակություն կամ դժգոհություն քաղաքական որոշումների նկատմամբ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում