Հուլիսի 6-ին ժամը 22:14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 5ա շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 23:20-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակա-րանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 1938 թ. ծնված Սերոժյա Մադոյանի դին:









































