Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն և Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի մոտիվներով: Այդ մասին հայտնել է New York Post թերթը:
Հրատարակության տվյալներով՝ «Հետաքննություն. ճշմարտության որոնում տասը գործողությամբ» (The Investigation: A Search for the Truth in Ten Acts) վերտառությամբ պիեսը ուղիղ եթերով հեռարձակվել է 21:00-ին (Երևանի ժամանակով 5:00-ին): Կայքում, որտեղ զետեղված է պիեսը, նշվում է, որ սցենարիստը Ռոբերտ Շենքանն է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հոլիվուդի աստղերը, որոնց թվում՝ Ռոբերտ Դե Նիրոն և Լոուրենս Ֆիշբոռնը, և գրող Սթիվեն Քինգը, նկարահանվել են հակառուսական տեսանյութում, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են Ռուսաստանի հետ նախահամաձայնության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: