ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ղրիմի հանրաքվեն, որի ժամանակ Ղրիմի բնակչության 96,77%-ը Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել, անօրինական է անվանել:
«Այսպես կոչված Ղրիմի հանրաքվեն անօրինական է, այն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը և միջազգային իրավունքները»,- գրել է գլխավոր քարտուղարը իր Twitter-ում, փոխանցում է gazeta.ru-ն:









































