ԱՄՆ-ում կարծում են, որ, չնայած ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի և Սիրիայի հարցում: Այս մասին հեռուստակոնֆերանսում հայտարարել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում Ռուսաստանը շատ մեծ ներդրում ունի: «Ինչպես նաև Իրանի հարցում: Ռուսաստանը միջազգային արենայում կմեկուսացնի ինքն իրեն, եթե դադարեցնի համագործակցությունը «5+1» ֆորմատում: Ռուսաստանը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև Պարսից ծոցում լարվածության թուլացման մեջ իր շահերն ունի»,-ԱՄՆ նախագահի վարչակազմին է մեջբերում ITAR-TASS-ը:
ԱՄՆ-ն հրապարակել է ռուսաստանցի և ուկրաինացի այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։












































