Tuesday, 14 05 2024
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայտարարությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իր դատապարտում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծով (Պ-1335-08.05.2019-ՊԻ-011/0), այսուհետ՝ Նախագիծ, առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսուհետ՝ Հանձնաժողով, կազմավորման կարգի փոփոխություններին։

Բացի այդ, նման կարևորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։

Նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։

Նախագծով նաև նախատեսվում է փոփոխություն Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության և պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաև ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ[1]։ Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ օրենսդրական կարգավորումները հարմարեցված են կոնկրետ անձանց համար։

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուշիուշով հետևելու է Հանձնաժողովի անդամների թեկնածությունների ներկայացմանը և դրանք ներկայացնելու է հանրության դատին։

Մեր համոզմամբ նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ։

Հորդորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ հակակոռուպցիոն ինստիտուցոնալ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու, որտեղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մանրամասն կերպով ցույց կտա նախագծում տեղ գտած բոլոր ռիսկերն ու վտանգները:Խորհրդարանական լսումները հնարավորություն կընձեռնեն հնարավորինս լայն համախոհությամբ ստեղծել անկախության բարձր երաշխիքներ ունեցող անկախ հակակոռուպցիոն մարմին` առաջնորդվելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովի համախոհության հիման վրա հիմնված արդյունքներով:

Կոչ ենք հետայսու հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող ցանկացած իրավական ակտի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այն քննարկել Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքացիական հասարակության միավորումը հանդիսացող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ:

Գործող և առաջարկվող իրավակարգավորումների տարբերությունները կարող եք տեսնել կից ներկայացված ինֆոգրաֆիկայում:

 

Հայաստանի ՔՀԿների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

25.06.2019թ.

 

[1]Պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ  պետական մարմնի  կամ կազմակերպության ներքին միավորի  ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում