Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հայտնել է, թե ինչ է իրեն տվել «արքայական ակումբ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ համատեղ աշխատանքը:
«Քրիշտիանուից ամեն օր ինչ-որ բան կարելի է սովորել: Իմ և խաղընկերներիս համար ակնհայտ է, որ նա լավագույնն է: Մանավանդ ինձ համար:
Ռոնալդուն արժանի է բոլոր մրցանակներին և մեծ պրոֆեսիոնալ է, ինչն օրեցօր ապացուցում է: Սակայն ինձ ավելի տպավորում է նրա վարպետությունը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Խեսեի խոսքերը:







































