«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս «Օջախ» ռեստորանի սեփականատիրոջ հոր ծննդյան օրվա առիթով կազմակերպված կերուխումին հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը ու նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

Շատերը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միջոցառմանը մասնակցող նախկին պաշտոնյաները ու պատգամավորները խուսափել են Սարգսյանի հետ շփումից և նույնիսկ չեն բարևել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































