Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա է փոխադրվում մերձավորարևելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը: Այդ մասին նա հունիսի 24-ին գրել Է Twitter-ի իր էջում՝ տեղեկացնում է TASS-ը:

Թրամփը հայտարարել է, որ աշխարհի այս շրջանում իրենց լցանավերի պահպանմամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան և այլ երկրներ, որոնք կախված են Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումներից: ԱՄՆ ղեկավարը կրկին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության նպատակն է՝ թույլ չտալ այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծում և ահաբեկչության աջակցման դադարեցումը, որում Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին:

«Չինաստանը (Հորմուզի) նեղուցից ստանում է իր նավթի 91 տոկոսը, Ճապոնիան՝ 62 տոկոսը և շատ այլ երկրներ նույնպես,-գրել է ԱՄՆ նախագահը:- Այնպես որ մենք նավագնացության ուղիներն ուրիշ երկրների համար (երկար տարիներ) պահպանում ենք զրոյական փոխհատուցման դիմաց:

Այդ բոլոր երկրները պետք է պաշտպանեն իրենց նավերն այս երթուղում, որը միշտ էլ վտանգավոր Էէ եղել»:

«Մեզ նույնիսկ հարկավոր էլ չէ այնտեղ լինել, որովհետև ԱՄՆ-ը վերջերս դարձել է (մեծ առավելությամբ) էներգակիրների խոշորագույն արտադրողն ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Թրամփը: «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջը շատ պարզ է՝ ոչ մի միջուկային սպառազինություն և ահաբեկչության հովանավորման դադարեցում»,-հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում