Մարտի 14-ին Մոնղոլիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը` Պեկին) ընդունել է երկրի արտաքին գործերի նախարար Լուվսանվանդան Բոլդը:
Կողմերը քննարկվեցին Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծմանը, վիզային ռեժիմի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկկողմ հարաբերությունների խթանմանը կարող է նպաստել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանի հավատարմագրումը, ինչպես նաև Հայաստանում և Մոնղոլիայում պատվավոր հյուպատոսների նշանակումը:
ՀՀ ԱԳ նախարարի անունից դեսպան Սարգսյանը վերահաստատել է Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարին ուղղված Հայաստան այցելելու հրավերը:










































