ԱԺ ԼՀԿ խմբակցությունը առաջարկում է վեթինգի իրականացման սկզբունքներ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ադրադառնալով առաջարկներին, մեզ հետ զրույցում նշեց, որ ԼՀԿ մոտեցումը մի փոքր այլ է. եթե վեթինգ իրականացվում է անցումային արդարադատության շրջանակում, ապա ինքը համամիտ է, բայց եթե վեթինգը անցնում է ոչ անցումային արդարադատության շրջանակում գործող մեխանիզմի, ապա կազմը օրենքով և սահմանադրությամբ է որոշվում:
Ըստ պատգամավորի՝ ավելի արդյունավետ կլինի, որ սա կրի ժամանկավոր բնույթ, իրականացվի անկախ հանձնաժողովի կողմից: