Facebook-ի իր էջում հայտնի ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը կիսվել է Մոսկվայում վերջին տարիների ամենազանգվածային հանրահավաքի մասին իր տպավորություններով: Այն կազմակերպվել էր Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման դեմ՝ հայտնում է viva.ua-ն:
Խաղաղության երթի ժամանակ Մակարևիչի վրա են հարձակվել Պուտինի աջակիցները՝ ռոք երաժշտին անվանելով ծախու «ջհուդ»:
Երթի ընթացքում նրա դեմ դուրս են եկել մոտ 50 տարեկան երկու լավ հագնված տղամարդ, ովքեր գոռում էին՝ «Անդրյուխա, Ջհուդը վաճառվել է Բանդերային»:
«Վախենամ՝ այս ժողովրդին այլևս հնարավոր չէ փրկել»,- գրել է Մակարևիչը:










































