Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը ճանաչել է կիրակի Ղրիմի կարգավիճակի հարցով տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
«Իմ կարծիքով՝ հանրաքվեի արդյունքները ոչ մի վիճաբանություն չեն առաջացնում: Դա կանխատեսելի էր: Եվ վախի մեջ ապրող (Ղրիմի) ժողովուրդը նետվեց այն երկրի գիրկը, որտեղից ի հայտ էր եկել, քանի որ գիտեք, որ Ղրիմն Ուկրաինայի մասն է կազմում վերջին 60 տարին»,-ասել է Լե Պենը:
Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պետք է հետևողական լինի Ղրիմում ստեղծված իրավիճակի հանդեպ իր վերաբերմունքով:
«Ներկայում ԵՄ-ը պետք է կատարի իր ընտրությունը, անհնարին է անհետևողական մնալ: Կամ նա կողմ է Ուկրաինայի միասնականությանը և սահմանադրությանը, և այդ ժամանակ Վիկտոր Յանուկովիչը նախկինի պես նախագահ է, և անհրաժեշտ է կազմակերպել նոր ընտրություններ: Կամ այլևս չկա ո՛չ սահմանադրություն, ո՛չ սահմանադրական դատարան, և գործող կառավարությունը հեղափոխական կառավարություն է, այդ ժամանակ դժվար է հերքել, որ Ղրիմն իրեն կարող է պահել այնպես, ինչպես Ուկրաինայի մի մասը՝ Մայդանում»,- կարծում է Լե Պենը:











































