ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին հրամանագիր Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
Ըստ հրամանագրի կարգելափակվի Դաշնության խորհդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի սեփականությունը:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում երկուշաբթի երեկոյից:










































