Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Կովկասում բախում չի լինի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է հայ-ադրբեջանական հակամարտության համար ղրիմյան դասերի մասին: Թե հատկապես ինչ նկատի ունի նա՝ չի մանրամասնվում:

Լավ կլիներ, իհարկե, եթե այս կապակցությամբ Ուորլիքը թվիթերյան գրառումների փոխարեն հանդես գար ծավալուն հոդվածով և ներկայացներ, օրինակ, դասերի մասին իր պատկերացումները: Սա շատ կարևոր օրինակ կլիներ մի քանի առումներով՝ և հասարակությունների պատկերացումների, որ նրանց անհրաժեշտ են՝ որպես հակամարտության կողմեր, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ յուրօրինակ կերպով փոխելով Մինսկի խմբի գործունեության մեթոդաբանությունը, նոր տարրեր մտցնելով այդ մեթոդաբանության մեջ:

Ըստ էության, ամերիկացի համանախագահը իր թվիթերյան գրառումներով կարծես հենց դա էլ անում է, սակայն կաթիլ առ կաթիլ: Նա իր համանախագահության մի քանի ամիսների ընթացքում երևի թե սոցիալական ցանցերում գրառել է ավելի շատ, քան համանախագահները՝ ընդհանրապես, և ըստ էության նրա գրառումները իրենց մեսիջային բովանդակությամբ տվել են միգուցե խորհելու ավելի շատ առիթներ, քան մինչ այդ համանախագահների հայտարարությունները կամ հարցազրույցները:

Այս տեսանկյունից Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործունեությունն իսկապես հետաքրքիր է: Նա որոշակիորեն վարում է, այսպես ասած, խաղաքարտերը բացելու քաղաքականություն: Պարզապես բացում է կամաց-կամաց, և միգուցե հեռու չէ այն օրը, երբ թվիթերյան գրառումների փոխարեն Ուորլիքը կսկսի խոսել նաև մամուլի առավել ծավալուն հոդվածներով: Սա՝ Մինսկի խմբի գործունեության ընդհանրական մեթոդաբանության մասով, ինչն ինքնին արդեն իսկ կարող է բերել նոր իրավիճակ և նոր մթնոլորտ:

Սակայն այս գործունեությունը հատկապես ուշագրավ է դառնում ուկրաինական-ղրիմյան ճգնաժամի պայմաններում: Համանախագահները վերջին օրերին ակտիվացրել են իրենց աշխատանքները, մի քանի անգամ հանդիպել են հակամարտող կողմերի հետ, իսկ Ուորլիքը նույնիսկ գրառում կատարեց, որում հույս հայտնեց, թե մարտին տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում: Ամենայն հավանականությամբ, հանդիպում տեղի չի ունենա, սակայն ըստ ամենայնի դրա անհրաժեշտությունն էլ վերացել է, ինչի մասին կրկին վկայում է Ուորլիքի գրառումը:

Նա հայտարարում է, որ ի տարբերություն ղրիմյան հակամարտության, ուր բախվում են Արևմուտքն ու Ռուսաստանը, Ղարաբաղի հարցում նրանք կարող են միասին աշխատել: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն ու Արևմուտքը պայմանավորվել են ղարաբաղյան հարցում ցնցումներ թույլ չտալու, ուկրաինական լարվածությունը այս կողմ չտեղափոխելու մասին:

Երևի պատահական չէ, որ Ուորլիքը մի քանի օր առաջ գրել էր, թե Մոսկվայում անհամբեր սպասում են ռուսական կողմի հետ հանդիպմանը: Հենց այդ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, եղել է պայմանավորվածություն, որ «կոտլետներն ու ճանճերը» պետք է տարբերակել և չխառնել իրար:

Հարավային Կովկասում ստատուս-քվոյի փոփոխություններն անցանկալի են երկու կողմի համար էլ, քանի որ ակնհայտ է, որ դրանք, բացի ավելորդ բեռ լինելուց, որևէ բան ի վիճակի չեն տալու և Արևմուտքին, և Ռուսաստանին: Այնպես որ՝ ինչքան էլ տարբեր են շահերը, այնուամենայնիվ՝ ներկայումս կովկասյան կայունության հարցում նրանց շահերը իհարկե համընկնում են: Այդ իսկ պատճառով էլ երևի թե վերացել է Սարգսյան-Ալիև հանդիպումը մարտին կազմակերպելու անհրաժեշտությունը, որ հրատապ էր դարձել ղրիմյան լարվածության ֆոնին:

Այս իմաստով իրավիճակը պետք է դրական համարել: Եվ ոչ միայն Ղարաբաղում կայունության և անվտանգության տեսակետից, այլ նաև այն տեսանկյունից, որ արևմտա-ռուսական լարվածությունը, գոնե առայժմ, կարծես թե լոկալ կլինի միայն ուկրաինական ուղղությամբ: Դա հույս է տալիս, որ լարվածությունից Հայաստանի կորուստները հնարավորինս կլինեն նվազագույն: Թեև այս առումով ոչ մի երաշխիք լինել չի կարող, քանի որ բացակայում է գլխավոր երաշխիքը՝ Հայաստանում ներքին տնտեսական ու քաղաքական վիճակի դիմադրողունակությունն ու կենսունակությունը:

Այս տեսանկյունից, չունենալով Հայաստանում ներքին դիմադրողականության կայուն տնտեսական բազա՝ թե մակրո, թե միկրո մակարդակում, դժվար է խոսել այս կամ այն զարգացման դեպքում Հայաստանի համար մարտահրավերների և կորուստների կանխատեսելիության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում