Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ Բենղազի քաղաքում երեքշաբթի մի քանի պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ՝ հաղորդում է Sky News Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրեթե միանգամից պայթեցվել է երեք ականապատ ավտոմեքենա:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել հինգ զոհի և տասը վիրավոր զինծառայողի մասին: Նախնական տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչությունն իրագործվել է Լիբիայի բանակի զորանոցի մոտ:








































