Tuesday, 16 06 2026
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով

Գիտնականները «դեմ են», բայց Ռադիկ Մարտիրոսովիչից ոչինչ կախված չէ (տեսանյութ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև այսօր հավաքվել էին Պարտադիր կուտակային համակարգի և իրենց աշխատավարձից պահումների դեմ պայքարող մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականներ: Նրանք ԳԱԱ տնօրինությանը դիմում-նամակ հանձնեցին:

Երիտասարդ գիտնականները նշում էին, որ իրենց աշխատավարձից կուտակային պահումներ արվել են, սակայն ոչ թե հենց հունվարից, այլ երկրորդ ամսվա աշխատավարձից: «Օրենքի ստեղծման օրվանից դժգոհ եմ օրենքի ամբողջ էությունից, ոչ միայն առանձին դրույթներից, կարծում եմ` սխալ ժամանակ է ընտրված: Այսօր երիտասարդ գիտնականները, հայրենասիրությունից դրդված կամ այլ տեղում աշխատելու հնարավորություն չունենալով, մնում են Հայաստանում: Իմ կարծիքով` նրանք կենցաղային-առօրյա հարցերը կարևորելով` պետք է կարողանան այս հարցի շուրջ համախմբվել»,- ասաց ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներից մեկը:

Նամակի հետ ԳԱԱ տնօրինությանը հանձնվեցին նաև հարյուրից ավել ստորագրություններ, որոնցով գիտնականները փաստում էին` անկախ տարիքից, բոլորը դեմ են այս համակարգին: «Նամակում մեր` երիտասարդ գիտնականներիս մտահոգություններն են, նաև` որպես ՀՀ քաղաքացիների, թե ինչ ազդեցություն կունենա այն գիտության վրա ընդհանրապես»,- ասաց նա:

Երիտասարդները նշեցին, որ նույնաբովանդակ նամակներ են պատրաստվում հանձնել ՍԴ և կառավարություն:

ԳԱԱ շենքից հավաքվածներին ընդառաջ եկավ գործերի կառավարչության աշխատակիցներից մեկը, որը ներկայացավ որպես Մնոյան Սվետլանա: «Եկել եմ նամակի հետևից: Ռադիկ Մարտիրոսյանը հիմա շենքում չէ»,- ասաց նա: Հետաքրքրվեցին` արդյոք Ռադիկ Մարտիրոսյանը տեղյա՞կ է, որ հավաքված են գիտնականները ու դժգոհում են, նա պատասխանեց. «Եթե ինքը շենքում չի, ո՞նց կարող է տեղյակ լինել»:

Հակառակ նրա պնդումների` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին լրագրողները գտան իր տեղում: Նա լրագրողներին նախապես ընդունեց բարկացած. «Մի հատ մի վռազեք, էս ի՞նչ ա, բանակով եկել եք, ներխուժել, ձեզ ո՞վ է թույլ տվել, որ եկել եք, ստեղ կանգնել եք»: Քիչ անց, սակայն, նա լրագրողներին ներս հրավիրեց ու հարցերին պատասխանեց:

«Ուրեմն` պահումների մասին. պահել թե ոչ, այդ օրենքն ընդունվելու է թե չի ընդունվելու, դա ինձնից կախված չէ, ինչպես ամբողջ հանրապետությունում: Ես այստեղից նայում էի, ինձ ծանոթ որևէ գիտնական չտեսա: Ես ասում եմ` մոտ 25-30 տոկոսը ակադեմիայի համակարգում երիտասարդ գիտաշխատողներ են, ես մեկին չտեսա իմ ճանաչածներից, բայց հակառակն էլ չեմ կարող պնդել»,- ասաց նա: Հարցին` ինչո՞ւ հրաժարվեց հանդիպել գիտնականներին, ինչու ասացին` տեղում չէ` նա զարմանքով պատասխանեց. «Ո՞վ ասաց…», ապա նշեց, որ կարգ գոյություն ունի:

«Ես ունեմ հազար ու մի հանձնարարական, որ պիտի կատարեմ, դուք բոլորդ եկել եք, ինձ հետ ոչ ոք չի պայմանավորվել, ես դրա համար ասեցի` կա քաղաքակիրթ կարգ, նամակ ունեն, թող հանձնեն, գնան»,- ասաց նա:

Երիտասարդները նամակը հանձնեցին նաև ՍԴ, որտեղից խոստացան մեկ-երկու օրվա ընթացքում արձագանքել: Գիտնականները, պատասխանելով Մարտիրոսյանի տեսակետին, թե` իրենցից շատերն անգամ ակադեմիայի գիտնական չեն, նշեցին. «Մեր դեմքերը որ տեսնի, գուցե փոխի կարծիքը: Երևի հեռվից ա եղել, չի ճանաչել, համոզված եմ, որ տեսներ, կճանաչեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում