Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ucom-ի աջակցությամբ կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-ից 23-ը Երևանում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան 2019» թվով 11-րդ (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ է միավորել ՏՀՏ ոլորտի հազարավոր մասնագետների: Արդեն 6 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրող հայկական ընկերություն Ucom-ն այս տարի ոգեշնչել է իր աշխատակիցներին կիսվել սեփական փորձով բարքեմփերների հետ։ Դասական պատկերացումները հեռահաղորդակցության ոլորտի մասին հնացել են, նեղ մասնագիտացման դարն անցել է։ Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։ Big Data և IoT-ի դարաշրջանը, որն այսօր առաջ է բերում անհամեմատ ավելի բարդ խնդիրներ, քան երբևէ, պարտադրում է բիզնեսին ինքնուրույն դարբնել սեփական կադրերին, հույսն այլևս չդնել դասական կրթության վրա և անընդհատ կիսվել առկա փորձով։ Մեր ընկերության տեխնիկական, ինչպես նաև պրոդուկտ մշակող անձնակազմն աշխատանքի բերումով շատ համակարգերի հետ գործ ունի և միշտ պատրաստ է կիսվել ոչ թե մեկ, այլ մի շարք ոլորտներին վերաբերող արժեքավոր փորձով ու գիտելիքներով։ Վստահ եմ՝ բազմաթիվ ստարտափերի հիմնադիրներ սա կիրառելի ու օգտակար կգտնեն», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի մասնագետները (չ)կոնֆերանսին խոսել են թվային ինքնության ու ցանցում դրա հետքերի, աշխատող պրոդուկտը զրոյից ստեղծելու, մասնագիր փաստաթղթերում տեխնիկական հատվածը ճշգրիտ ձևակերպելու, պատրաստի պրոդուկտի առցանց հարթակներում ներկայացման անձնահատկությունների մասին։ Ելույթներով հանդես են եկել նաև միջազգային հյուրեր՝ Յուրա Պարսամովը (Ռուսաստան), Անաստասիա Կալաշնիկովան (Ռուսաստան), Ամիր Սարաբադանին (Գերմանիա), Թոմաս Արոուն (Գերմանիա), Ստեֆան Ասադորյանը (Իսպանիա) և Լաշա Շոնիան (Վրաստան):

Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2019»-ին ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին։ Ընթացքում գործում էր ավանդական աշխատաշուկան, որին մասնակցել են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/ հասցեներով։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn19:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, որոնք հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին ԲարՔեմփ Երևանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 10 տարի անց հասնում է երեք հազարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում