Լոնդոնն առաջին անգամ Նյու Յորքին է զիջել համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակը՝ ասվում է Z/Yen Group ֆինանսական խորհրդատվական ընկերության՝ տարեկան երկու անգամ թողարկվող Global Financial Centres Index (GFCI) զեկույցում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան քաղաքը հաղթել է «վիճակագրորեն անէական» երկու կետով՝ ստանալով 786 կետ:
Լոնդոնի հանդեպ վստահությունը խթարել է սկանդալների շարքը, այդ թվում՝ բանկերի կողմից LIBOR միջբանկային տոկոսադրույքի շահարկումը, ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի տեղի վերաբերյալ հարցերն ու անդամակցության հարցի շուրջ ծրագրվող հանրաքվեն:
Արդյունքում Նյու Յորքը կես տարում վարկանիշում հավաքել է 7 կետ, մինչդեռ Լոնդոնը կորցրել է 10-ը, ինչն առավելագույն անկումն է թոփ 50 քաղաքների շարքում:
Երրորդ և չորրորդ հորիզոնականներում շարունակում են մնալ Հոնկոնգը (761 կետ, +2 կետ կես տարում) և Սինգապուրը (751 կետ, առանց փոփոխության): Հնգյակը եզրափակում է Ցյուրիխը (730 կետ, +12 կետ):










































