Լանա և Լիլի Վաչովսկի քույրերը կնկարահանեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասը, հաղորդում է Discussing Film-ը։
Նշվում է, որ Project Ice Cream աշխատանքային անունը կրող ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2020-ին։
Տվյալ պահին սյուժեի մանրամասները չեն նշվում, սակայն արդեն սկսել են ստեղծագործական թիմ ձևավորել։

Բացի այդ, դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ ֆիլմը կլինի վերաթողարկում, թե օրիգինալ եռագրության սիքվել։
Քույրերը դեռ չեն հաստատել տարածված տեղեկությունը։









































