Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հրամանը մասնակի զորակոչի մասին: Համապատասխան որոշման օգտին է քվեարկել 275 պատգամավոր: Այս մասին հայտնում է RBK-ն:
Հրամանում նշվում է, որ դա կապված է ներքաղաքական իրադրության կտրուկ բարդացման, Ուկրաինայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլում սոցիալական լարվածության աճով:
Զորակոչը պետք է իրականացվի 24 շրջաններում և Կիևում:
Ղրիմի տարածքում և Սևաստոպոլում մոբիլիզացիան պետք է իրականացվի քաղաքացիների թվից, ովքեր կամավոր կերպով ցանկություն են հայտնել զորակոչվել զինվորական ծառայության:
Հրամանն ուժի մեջ է մտնում այսօր: Զորակոչը կանցկացվի 45 օրվա ընթացքում:











































