«Վրաց- ռուսական հարաբերությունները կրկին վատանում են, և մեր կառավարությւոնը պետք է արագ գործի»,- ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վրաստանում ստեղծված լարվածության ֆոնին Գյումրիում ռուսական չվերթների թիվն ավելանա:
Շաբաթական վրացական օդանավակայանները մոտ 30 ռուսական չվերթներ են սպասարկել: Մարուքյանը շեշտել է, որ շատ կարևոր է այս չվերթները ուղղել Գյումրիի օդանավակայան:
«Սա ֆունդամենտալ կարևոր բան է, որի վերաբերյալ բազմիցս խոսել ենք: Սա նաև տնտեսական մրցակցության հետ էլ է կապված, օդանավակայանների միջև մրցակցության հետ է կապված և մյուս կողմից՝ Գյումրիի զարգացմանը ուղղակի նպաստող հանգամանք է»,- ասել է Մարուքյանը:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/203901413819180/









































