Լողացող սարքը պետք է 1.8 տրիլիոն միավոր պլաստիկ թափոն ոսրսա՝ չխանգարելով ստորջրյա կյանքին:
Լողացող թակարդը Խաղաղ օվկիանոս են իջեցրել երկրորդ անգամ, հաղորդում է The Guardian-ը, կիրակի, հունիսի 23-ին:

Սարքը պետք է որսա պլաստիկ թափոնները Կալիֆոռնիայի և Հավայիի միջև: 600 մետր երկարությամբ հարթակն անցած տարի պատռվել էր և դրա վերանորոգման համար չորս ամիս պահանջվեց: Այն ժամանակ П-աձև կառուցվածքն իջեցվել էր Սան Ֆրանցիսկոյից, սակայն չէր դիմակայել ալիքների և քամու մշտական ճնշմանը:
«Հուսով եմ, որ այս անգամ բնությունը մեզ համար շատ անակնկալներ չի ունենա: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, շատ բան սովորել այս արշավից»,- Twitter-ում գրել է Օվկիանոսի մաքրման նախագծի ստեղծող Բոյան Սլեթը:

Հարկ է նշել, որ սարքն աղբը հավաքում է միայն օվկիանոսի մակերեսից. մաքրման խորությունն ընդամենը երեք մետր է, ինչը թույլ է տալիս խուսափել ստորջրյա կյանքին միջամտելուց:










































