Ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որը դեպի քաղաքի կենտրոն արտաթորանքից պատրաստված 200 «ռումբեր» էր տեղափոխում:
Կիևում «հավասարության երթի» մասնակիցների և ոստիկանության ուղղությամբ պատրաստվում էին արտաթորանք լցված պահպանակներ նետել: Այս մասին հաղորդել է ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
Նրա խոսքերով, ոստիկանությունը մի ամբողջ հատուկ գործողություն է իրականացրել գիշերը, հունիսի 23-ին: «Ավտոբուս ենք կանգնեցրել, որը դեպի քաղաքի կենտրոն արտաթորանքից պատրաստված 200 «ռումբեր» էր տեղափոխում: Պահպանակներն արտաթորանքով լցնելու համար մի ամբողջ «արտաթորանքի լաբորատորիա» է աշխատել: Իսկ կենսանյութ հայթայթելու համար, ինչպես խոստովանել են բերման ենթարկվածները, չորս բիո-զուգարան են ապամոնտաժել»,- հաղորդել է Կրիշչենկոն: Ինչպես տեղեկացրել է UNIAN-ը, հունիսի 22-ի 18:00-ից մինչև հունիսի 23-ի 18:00-ն մայրաքաղաքի կենտրոնի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Կիևփրայդի անցկացման պատճառով: Կիևփրայդի կազմակերպիչները հաղորդել են մայրաքաղաքում իրենց հյուրերի վրա հարձակումների մասին: Դա տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան մշակութային նախաձեռնության հարթակում «Մեկուսացում» ֆիլմը ցուցադրությունից հետո:
Կիևի վարչական դատարանը ընդունել է Իգոր Մոսիյչուկի հունիսի 23-ին Կիևփրայդ հավասարության երթի անցկացման արգելքի վերաբերյալ հայցը: Կազմակերպիչների խոսքերով, հունիսի 23-ին հավասարության երթին շուրջ 10 հազար մարդ կմասնակցի:










































