Անցած տարի՝ 2013-ին, Ուկրաինայից Հայաստան փոխանցված զուտ մասնավոր տրանսֆերտները (ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումները բանկային համակարգի միջոցով) կազմել են 2 միլիոն, 207 հազար ԱՄՆ դոլար: Դա կազմել է 2013-ի ամբողջ զուտ փոխանցումների 1.143%-ը: Սա երևում է Կենտրոնական բանկի տեղեկագրից:
Այս տարվա հունվար ամսին Ուկրաինայից Հայաստան զուտ փոխանցումները կազմել են 165 հազար դոլար: Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այս թիվը կտրուկ կնվազի:









































