Հունիսի 17-ին Փակ շուկային հարակից 11 առևտրային տաղավար ապամոնտաժվեց քաղաքապետարանի կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ տաղավարների առկայությունը այդ հատվածում քաղաքաշինական առումով սխալ է եղել։
«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց քաղաքացիների հետ՝ իմանալու համար, արդյոք գոհ են այդ որոշումից, թե ոչ։
Հարցված քաղաքացիների հիմնական մասը նշեց, որ իրենք գոհ են այդ որոշումից, քանի որ տարածքը ազատվել է, իսկ որոշները ասացին, որ մարդականց աշխատատեղերը ավելի կարևոր են, քան կանաչապատումը կամ ազատ տարածքները։