Tuesday, 30 06 2026
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է

Որքանով է իրատեսական առողջապահության ապահովագրությունը, և ինչ ռիսկեր է այն պարունակում

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում կառավարությանը ներկայացնել առողջապահության ապահովագրության հայեցակարգը։ Այդ մասին չորեքշաբթի օրը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նախարարությունը նպատակ ունի հանրային մեկ գնորդով ապահովագրության ներդրում իրականացնել, քանի որ առողջական ցուցանիշների առումով երկարատև արդյունք է տալիս, ծախսն էլ արդյունավետ է»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ առողջապահության ապահովագրության իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսավորման բավարար մակարդակ, որպեսզի համակարգը չձախողվի։ Նա շեշտեց, որ սա սոցիալական ապահովագրության համակարգ է և ոչ թե ֆինանսական շուկաների զարգացման։ «Ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից, ներառել բոլոր քաղաքացիներին, որոնք այսօր պետության կողմից երաշխավորված բուժօգնություն են ստանում՝ հաշմանդամներ, զինվորականներ, մինչև 7 տարեկան երեխաներ և այլք։ Քննարկվում է մինչև 18 տարեկաններին ընդգրկելու հարցը, թոշակառուների հարցը։ Քննարկվում է նաև բոլոր պաշտոնական աշխատանք ունեցող քաղաքացիների և ինքնազբաղված քաղաքացիներին ընդգրկելու հարցը»,- ասել է առողջապահության նախարարը։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով առողջապահության ապահովագրությանը, նշեց, որ այն, ինչպես ցանկացած այլ ծրագիր, իր մեջ ռիսկեր է պարունակում։ Եվ միայն այդ ռիսկերի գնահատումից հետո կարելի է ասել, թե ինչքան հաջողված ծրագիր է։ «Բացի դրանից՝ մենք դեռ ծանոթ չենք ոչ հայեցակարգին, ոչ ծրագրին, հետևաբար ասել, թե ռիսկերը շատ են կամ քիչ, դժվար է։ Բայց ռիսկեր կան։ Այդ ռիսկերը բազմազան են։ Դրանք կազմակերպական են, ֆինանսական են, իրավական են, կառուցվածքային են։ Բայց կրկնում եմ, միայն ծրագրին ծանոթանալուց հետո կարելի է ասել, թե կառավարությունը ինչ ռիսկեր է առանձնացնում և ինչ է առաջարկում այդ ռիսկերը մեղմելու համար»,- ասաց Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը՝ որքանով է իրատեսական միանգամից այդքան մեծ խմբի ընդգրկումը ապահովագրության շրջանակ, որի մասին խոսել էր Թորոսյանը, նախկին նախարարը նշեց, որ դրանց իրատեսությունը գնահատելու համար նախ պետք է նաև դիտարկել այն ծրագրերը, որոնք վերջին մեկ տարվա մեջ ներմուծվել են առողջապահության բնագավառում, ընդլայնվել են պետական պատվերի շրջանակները, ֆինանսական միջոցները։ «Ճիշտ կլինի մեկ տարի հետո իրականացնել այդ ծրագրերի արդյունավետության, ծառայությունների հասանելիության գնահատում, ապա նոր ընդյալնման հաջորդ քայլերն իրականացնել։ Իհարկե, ողջունելի է հնարավորինս մեծ շերտերի ընդգրկումը պետպատվերի կամ ապահովագրության շրջանակներում։ Բայց նաև ռիսկերի և դրանց հասանելիությունը հասկանալու մասով ծրագիր պետք է իրականացնել»,- ասաց Մկրտչյանը։

Նախկին նախարարը հիշեց, որ առողջապահության ապահովագրության մասին խոսվել է դեռևս իր պաշտոնավարման տարիներին։ Ինքն անձամբ առողջապահության ապահովագրության հայեցակարգ է ներկայացրել կառավարություն, սակայն այն ժամանակ, այսպես ասած, «ստոպ են տվել։

«Նախ՝ ռիսկերը լավագույնս գնահատեցին և հասկացան, որ կարելի է հապաղել։ Բացի դրանից՝ միջազգային փորձագետների կարծիքն էր բացասական։ Դրանից էլ զատ, համաշխարհային բանկը և արժույթի միջազգային հիմնադրամը խորհուրդ տվեցին առայժմ զերծ մնալ առողջապահության պարտադիր ապահովագրության մտադրությունից։ Իսկ թե հիմա ինչ կլինի, չեմ կարող ասել։ Հուսամ, որ բանիմաց մարդիկ են ընդգրկված ծրագրում, և նախորդ բոլոր սխալները, ռիսկերը հաշվի առնելով՝ ավելի լավ ծրագիր կներկայացնեն իրենց առաջ դրված ծրագիրն իրականացնելու համար»,-նշեց Արարատ Մկրտչյանը։

Առհասարակ՝ գնահատելով առողջապահության նախարարության գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում, նախկին նախարարը նշեց, որ զուտ հայտարարությունների մակարդակում ամեն ինչ հրաշալի է, հուսադրող է, բայց գործնականում դժվար է գնահատել։ «Շատ բարդ է գնահատել կառավարության, նախարարության գործունեության արդյունավետությունը ժամանակի մեջ, երբ չունես ծրագրով ամրագրված ցուցիչներ, որոնք չափելի են։ Եթե ձեռքի տակ լինեն նման ցուցիչներ, կարելի է մեկ-երկու տարվա մեջ գնահատել գրանցված արդյունքը, իսկ եթե կառավարությունը նման ցուցիչներ չի ամրագրել, ուրեմն ամեն ինչ լավ է, քանի որ ոչ մի բան ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել»,- ժպիտով եզրափակեց Մկրտչյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում