«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամներն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով և հայտարարեցին, որ իրենց հետապնդում են, որպեսզի հանրահավաքներ չկազմակերպեն, դրանց չմասնակցեն:
Ազատամարտիկ Յուրա Աթոյանը մեղադրանք հնչեցրեց համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների, մասնավորապես, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի հասցեին:
Նա մասնավորապես հայտարարեց, որ Խաչիկ Ավետիսյանի «մատը խառն է» Վոլոդյա Ավետիսյանի գործին. եթե այդպես չլիներ, նա «գետնի տակ չէր անցնի» ու կմասնակցեր գոնե ի պաշտպանություն Վ. Ավետիսյանի ցույցերին: «Ո՞ւր է այդ պահեստազորի փոխգնդապետը, որը Վոլոդյայից անմիջապես հետո որոշեց ցույցեր կազմակերպել ու իրականացնել, հետո էլ մեզ երշիկի համար մուրացող անվանեցին: Գետնի տա՞կ են անցել, երկու շաբաթը մեկ բա հեղափոխությո՞ւն էին անում»,- վրդովված հարցադրում արեց նա:









































