Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ավտոմոբիլային երթևեկությունը վերականգնվել է, որտեղ նախօրեին տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քաղաքապետարանի աշխատակիցները կարգի են բերել պողոտայի տարածքը։ Խորհրդարանի առջև դեռևս կանգնած են մի քանի ցուցարարներ, որոնք դեռ չեն ցրվել։ Իրավիճակը հանգիստ է։