Չեչնիայում ավարտվել են Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ «Հայրը» ֆիլմի աշխատանքները, իր Instagram-ում հայտնել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:
«Մենք ռեժիսորի ու պրոդյուսերի հետ նայել ենք ֆիլմը: Այն ինձ շատ դուր եկավ»,- գրում է Կադիրովը՝ նշելով, որ ֆիլմը հաջողություն կունենա ամբողջ աշխարհում:
Դեպարդիեի ու Էլիզաբեթ Հերլիի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեչնիայում ու Մոսկվայում:












































