ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ռուսաստանին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ռուսաստանին կոչ եմ անում ուղիղ երկխոսության մեջ մտնել Ուկրաինայի ղեկավարության հետ, շարունակել բանակցությունները միջազգային հանրության հետ՝ լարված իրավիճակը թուլացնելու և ճգնաժամից դուրս գալու քաղաքական ուղիներ գտնելու համար»,- ասել է եվրահանձնակատարը Բրյուսելում, որտեղ հանդիպելու է ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հետ:
Էշթոնի խոսքով՝ վերջին հաշվով Ուկրաինային, այնպես ինչպես Եվրամիությանը և մնացած աշխարհին, անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի հետ:










































